38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անցնենք թվաբանության

Անցնենք  թվաբանության
08.11.2023 | 19:33

«Սարոյան եղբայրներ» կինոնկարից հիշենք Հայկին իր հայտնի «անցնեք թվաբանության» արտահայտությամբ ու անցնենք... թվաբանության` հիմք վերցնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի 2020-2023 թթ. ֆիլմարտադրության վիճակագրությունը (տվյալները զետեղված են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում` https://escs.am/am/news/5661):

Եվ այսպես` 2020 թվին արտադրական տարբեր փուլերում են գտնվել 45 ֆիլմեր, որոնցից 29-ը` խաղարկային լիամետրաժ, 16-ը` կարճամետրաժ:
2021 թվին արտադրական տարբեր փուլերում են գտնվել 23 ֆիլմեր, որոնցից 19-ը` խաղարկային լիամետրաժ, 4-ը` կարճամետրաժ:
2022 թվին արտադրական տարբեր փուլերում են գտնվել 23 ֆիլմեր, որոնցից 19-ը` խաղարկային լիամետրաժ, 4-ը` կարճամետրաժ:

2022 թվին արտադրության ֆինանսավորում է ստացել 7 կարճամետրաժ կինոնկար:

Թե ինչու է արտադրությունում ֆիլմերի թվի նման նվազում արձանագրվել, պատճառն ավելի քան ակնհայտ է` ֆիլմարտադրությանը տրված սուբսիդիայից 127 մլն դրամ հատկացվել է կինոկենտրոնի Տերյան 3ա հասցեում գտնվող 147 քառ/մ տարածքի վերանորոգմանը:
2023 թվին արտադրական տարբեր փուլերում են գտնվել 35 ֆիլմեր, որոնցից 22-ը` խաղարկային լիամետրաժ,

13-ը` կարճամետրաժ:

Ի մի բերենք` 2020-2023 թթ. արտադրությունում են եղել ընդհանուր թվով, այսպես ասենք, բավականին պատկառելի թվով ֆիլմեր:

Հարց ՀՀ կառավարման օղակները ներկայացնող կառույցների, իրավապահ մարմինների ղեկավարներին` գուցե Ձեզ նեղություն տաք ու հարցնեք կինոկենտրոնին կամ նրա վերադաս ԿԳՄՍ-ին յուր նախարարով`

2020-2023 թվերին արտադրված
*քանի՞ ֆիլմ է ավարտին հասցվել,
*քանի՞սն է հանդիսատեսի դատին հանձնվել, քանի՞ տոմս է վաճառվել, ծախսածի դիմաց վարձույթից որքա՞ն գումար է ստացվել,
*ի՞նչ տրամաբանությամբ են այդքան ֆիլմերի արտադրություն, արտադրական փուլ ֆինասավորվել,
*մասնավորապես խաղարկային լիամետրաժ ֆիլմերի արտադրության կամ արտադրական ֆուլում գտնվելու այս ի՞նչ առատություն է այն դեպքում, երբ իր պատմության ու ֆինանսավորման լավագույն տարիներին «Հայֆիլմը»` Հայաստանի ազգային կինոկենտրոնի իրավանախորդը, մեկ տարվա կտրվածքով հանդիսատեսին էր հանձնում 4-6 խաղարկային լիամետրաժ ֆիլմ,
*արդյոք նման քանակի ֆիլմերի արտադրության ֆինանսավորումը նույն այդ ֆինանսների փոշիացում չի՞ ենթադրում,
և վերջապես

*ի՞նչ եղան հարուցված թիվ 10200120, թիվ 08177822, թիվ 15979022 քրեական գործերը, ինչու՞ են դրանք տարիներով ձգձգվում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 33330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ